Ադրբեջանը տարվա առաջին յոթ ամիսներին նավթի տարանցումը Նովոռոսիյսկի նավահանգստով նվազեցրել է 40,5%-ով, տարեկան արտահայտությամբ՝ մինչև 593,025 տոննայով, հաղորդել են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում (SOCAR)։
2013 թ. երկրի արտահանումը Ռուսաստանի տարածքով նվազել է մինչև 1,75 մլն տոննայի՝ 2012-ի 2,06 մլն տոննայի համեմատ։
Համաձայն «Տրանսնևտ» խողովակաշարերի ռուսական օպերատորի հետ պայմանագրի՝ այս տարի Ռուսաստանով արտահանվում է 1-1,5 մլն տ նավթ։
2014 թ. փետրվարին կնքվել էր նոր պայմանագիր, ըստ որի՝ SOCAR-ի նավթը համաշխարհային շուկաներ կհասնի Նովոռոսիյսկով։







































