Հինգշաբթի Հարավաֆրիկյան Հանրապետությունում վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է 11 մարդ:
Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի EWT ռադիոկայանը, ինքնաթիռում գտնվել են երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի բժիշկները, որոնք պատրաստվում էին այցելել 94-ամյա քաղաքական գործչին՝ ընթացիկ բուժզննման համար:
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դրակոնյան լեռների մոտ:
Վթարի այլ մանրամասներ չեն հաղորդվում:











































