Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը CCC «աղբային» մակարդակից իջեցրել է մինչև «ընտրովի դոֆոլթի» մակարդակի (SD), հաղորդում է BBC-ին:
Երկրի կարճաժամկետ վարկանիշը C-ից իջեցվել է SD-ի:
Այս շաբաթ ավելի վաղ հաղորդվում էր, որ Հունաստանը սկսում է ընդունել պետական պարտատոմսերի հետգնման դիմումներ: Այդ նպատակների համար երկիրը մտադիր է ծախսել 10 միլիարդ եվրո:
Գործակալությունը Հունաստանի այս քայլը դիտարկում է որպես պարտքի ճգնաժամային վերակառուցում, ինչը հավասարազոր է դեֆոլթին:







































