Հինգշաբթի առավոտյան Եգիպտոսի իշխանությունները զրահատեխնիկա են տեղակայել Կահիրեի նախագահական նստավայրի փողոցում, որտեղ նախօրեին Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև բախումների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել շուրջ 450 մարդ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին, այժմ նախագահական նստավայրի մոտ գտնվում է երեք տանկ և մեկ զրահափոխադրիչ:
Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի հակառակորդները դժգոհ են նախագահի հրապարակած Սահմանադրական հռչակագրից, որը մինչև Սահմանադրության հաստատումը արտակարգ լիազորություններով է օժտում երկրի ղեկավարին:









































