Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ներկրվող իրանական գազի դիմաց վճարել ոչ միայն ոսկով, այլև ցանկացած արտադրատեսակով.
«Թուրքիան կարող է իրանական գազի ներկրման դիմաց վճարել կահույքով, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքով կամ քիմիական նյութերով: Թուրքիան չի հրաժարվի իրանական գազից: Կան բազմաթիվ արտադրատեսակներ, որոնց օգնությամբ Թուրքիան կարող է իրականացնել փոխանակում: Գազի դիմաց մենք անգամ կարող ենք կարտոֆիլ արտահանել Իրան»:
Յըլդըզը հավելել է, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը սպառնալիքի տակ է դնում Թուրքիայի շահերը:










































