Iran News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ Անկարային չի խնդրել նվազեցնել իրանական նավթի ներկրումը.
«Քանի դեռ Թուրքիան Վաշինգտոնից չի ստացել պաշտոնական դիմում, իրանական նավթի ներկրման ծավալները կմնան նույնը: Ներկրման նվազեցման մասին ԱՄՆ-ից որևէ նոր պահանջ չի ստացվել: Մենք կշարունակենք Իրանից նավթ ներկրել նախկին ծավալներով»:
Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերին Թուրքիա իրանական նավթի ներկրումը կրճատվել է 20 տոկոսով՝ մինչև օրական 75,000 բարելի: Թուրքիան իրանական նավթի այդ մասնակի կորուստը փոխարինել է իրաքյան ու սաուդյան նավթով:
Մինչ այս տարի Իրանից արտահանվող նավթի 60 տոկոսը բաժին էր ընկնում Թուրքիային: Սակայն հունիսին այդ ցուցանիշը լուրջ անկում ապրեց, քանի որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի հանդեպ: Դրանք առաջին հերթին նախատեսում էին Իրանի հետ ամեն տիպի առևտրային կապերի խզում:
Թուրքիայի համար բացառություն էր արվելՁ և նրան թույլատրվել էր մինչև տարեվերջ գնել իրանական նավթ՝ պայմանով, որ նա 20 տոկոսով կրճատի դրա ծավալը:











































