«Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը: Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` «մանուշակներ»-ը պատրաստ են կիսապաշտպանի տրանսֆերը վաճառել 35 մլն եվրոյի դիմաց, իսկ կատալոնական ակումբը պատրաստ է վճարել այդ գումարը:
Նշվում է, որ «Բարսա»-ն այժմ բանակցություններ է վարում Կոլումբիայի հավաքականի 26-ամյա խաղացողի հետ` անձնական պայմամնագրի պայմանները համաձայնեցնելու նպատակով:
Կուադրադոյի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































