Կահիրեում ամենաքիչը 4 մարդ է սպանվել և գրեթե 300-ը վիրավոր են նախագահ Մոհամեդ Մուրսիին աջակցող իսլամիստների հետ բախումների հետևանքով,- հաղորդում է Al Jazeera-ն:
Բախումները տեղի են ունեցել նախագահական պալատի մոտ, որտեղ կողմերը միմյանց ուղղությամբ քարեր և բռնկվող նյութով շշեր են նետել:
Դեկտեմբերի 6-ի առավոտյան փողոցային պայքարը շարունակվել է: Մուրսիի հակառակորդները բղավել են՝ «Ոչ բռնակալությանը», այն դեպքում, երբ նրա կողմնակիցները վանկարկում էին՝ «Մուրսիի պաշտպանությունը իսլամի պաշտպանությունն է»:
Ակտիվստների մի խումբ վրան է տեղադրել նախագահական պալատի մոտ և գիշեր-ցերեկ այնտեղ է մնում դեկտեմբերի 4-ից: Այնտեղ են նաև Մուրսիի սահամանդրական փոփոխություններից դժգոհ քաղաքացիները:
Հիշեցնենք, որ Մուրսին ստիպված է եղել հեռանալ նախագահական պալատից, որը շրջափակված է ցուցարարների կողմից:
Եգիպտոսի ընդդիմությունը դժգոհում է նախագահի լիազորությունների ընդլայնումից և սահմանադրության նախագծից, որի հիմքում ընկած են շարիաթի սկզբունքները:









































