ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) գազալցակայանում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանին ու նրա եղբորը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ այսպիսի բովանդակությամբ լուր տարածվեց երեկ, որը ցնցեց հասարակությանը, առիթ հանդիսանալով հիշել Աժ արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հւսյրապետյանի «Հարսնաքար» ռեստորանում ռագմաբժիշկների մահացու ծեծի մասին: Սերգեյ Գրիգորյանը, որ դեպքից հետո կորցրել է հիշողությունը, հերքեց իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը, ասելով, որ տանն է վայր ընկել:
«Չենք կասկածում, որ մահից մազապուրծ եղած եղբայրների միտքն այս պահին միայն մեկ ուղղությամբ է աշխատում արագ հեռանալ Հայաստանից: Այս երևույթն իր անունն ունի` սպիտակ ցեղասպանություն»,- հավելում է «ՀԺ»-ն:










































