Մյունխենի «Բավարիա»-ն երեք տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը գերմանական HypoVereinsbank բանկի հետ: Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, գերմանական ակումբը HypoVereinsbank-ի կողմից ամեն տարի հինգ միլիոն եվրո գումար կստանա:
Ընդհանուր հաշվարկով՝ 15 միլիոն եվրո:









































