Բրունին կեցվածք է ընդունել լուսանկարիչների հայտնի դուետի` Mert & Marcus-ի առաջ, հայտնում է ivona.bigmir.net/beauty-ն:
Ամսագրում նաև Բրունիի հետ հարցազրույց կա, որում նա խոսել է իր ապագա ծրագրերի մասին:
Ֆրանսիական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էմմանուել Ալտը պատմել է, որ ինքը երջանիկ է վաղեմի ծանոթուհու հետ ամանորյա համարը պատրաստելու համար: Հայտնի է, որ մինչև Սարկոզիի հետ ամուսնանալը Բրունին որպես մոդել է աշխատել:
Ամսագրին տված հարցազրույցում Կարլան հստակ հասկացրել է, որ այլևս չի ուզում խոսել ամուսնու քաղաքական կարիերայի մասին.
«Դա հետաքրքիր արկած էր, բայց այսօր ես ուզում եմ նորից հասարակ քաղաքացի դառնալ: Չեմ ուզում խոսել քաղաքականությունից, որն իմ աչքերը բացել է շատ հարցերում և հարստացրել է ինձ, բայց դա իմ աշխարհը չէ»:
Ամսագիրը վաճառակետերում կհայտնվի դեկտեմբերի սկզբին:
Իտալաֆրանսուհի ֆոտոմոդել և երգչուհի, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի 3-րդ կինը` Կարլա Բրունին, համարվում է աշխարհի ամենաէլեգանտ կանանցից մեկը:










































