Շերոն Սթոունը, որի մասին վերջերս քիչ էր խոսվում, քիչ է մնացել` մահանա: Հոլիվուդյան աստղի ուղեղում ուժեղ արյունազեղություն է տեղի ունեցել, հայտնում է starbloid.com-ը:
«Հիմնական բնազդ» («Basic Instinct», 1992) ֆիլմի աստղը լիովին ապաքինվել է, դաստիարակում է 3 որդեգրված երեխաների և սիրային հարաբերությունների մեջ է երիտասարդ սիրեկանի հետ: Շուտով նրա մասնակցությամբ մի քանի ֆիլմ կթողարկվի, որոնցից մեկում Շերոնը նկարահանման հրապարակը կկիսի Բուդի Ալենի հետ:
«Ես շատ լուրջ դժվարությունների եմ բախվել: Ամեն դեպքում, ես չեմ հանձնվել, ամեն ինչ հաղթահարել եմ և կարողացել եմ շարունակել զբաղվել սիրածս գործով: Հիմա ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, իմ մեջ առաջ շարժվելու ուժ եմ զգում: Ինձ չի հուզում, որ ինչ-որ բան կարող է չստացվել և ես կպարտվեմ: Ինձ թվում է` իմ ամբողջ կյանքում ես անասելի շատ սխալներ եմ գործել: Ես փչացրել եմ առողջությունս, ամուսնությունս չի ստացվել, բայց ես ուժ եմ հավաքել և կարողացել առաջ գնալ: Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ ողջ մնալ: Ես երջանիկ եմ, որ ավելի մեծ եմ դարձել և հիմա կարող եմ ավելի իմաստուն մարդկանց մարմնավորել»,- ասել է նա:










































