New York Times թերթը պատմության ընթացքում առաջին անգամ հրապարակել է ընկերության այն լուսանկարը, որը մարիխուանա է քարոզում:
Մեկ էջի չափով գովազդը տեղակայել է Leafy ընկերությունը, որը հրապարակում է մարիխուանայի տարբեր տեսակների վերաբերյալ տեղեկությունները, որպեսզի մարդիկ կարողանան ընտրել իրենց անհրաժեշտ կանեփը:

Հուլիսին Նյու Յորքը դարձավ ԱՄՆ-ի 23-րդ նահանգը, որը օրինականացրել է մարիխուանայի վաճառքը բժշկական նկատառումներից ելնելով:
Գովազդը հայտնվել է այն բանից հետո, երբ New York Times-ը հանդես եկավ մարիխուանայի օրինականացման օգտին:

Իր խմբագրական հոդվածում թերթը գրել է, որ գոյություն ունեցող արգելքը ավելի շատ վնաս է հասցնում հասարակությանը, քան մարիխուանայի օգտագործումը, իսկ այն ավելի քիչ վնաս կարող է հասցնել առողջությանը, քան ալկոհոլը կամ մարիխուանան:











































