Բրեդ Փիթի մայրը ցանկանում է, որ սիրահարված զույգը գալիք տոներն իր տանն անցկացնի: Սակայն Անջելինա Ջոլին այդ մասին այլ կարծիքի է և չի ցանկանում ժամանակը Միջին Արևմուտքում անցկացնել:
Ապագա սկեսրոջ կարծիքով Անջելինայի այսպիսի պահվածքը կոպիտ է և վիրավորական։
Հիշեցնենք, որ Ջեյն Փիթը և Անջելինա Ջոլին վաղուց տարաձայնություններ ունեն և իրար չեն սիրում: Օրինակ՝ վերջերս, երբ Բրեդի մայրը քննադատել էր միասեռական ամուսնությունները, Անջելինան շատ էր զայրացել:










































