RT Ruptly վիդեոգործակալության թղթակից Ալինա Եփրիմյանը ձերբակալվել էր Անդրկարպատում այն բանից հետո, երբ ուկրինական գործընկերները նրա մասին հաղորդել են Ուկրաինայի անվտանգության ուժերին: Այդ մասին հաղորդել է RT հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող Եփրիմյանը արտաքսվել է Ուկրաինայից օգոստոսի 1-ին: Նա ձերբակալվել է Ռակոշինո գյուղում, որտեղ սյուժե էր նկարահանելու զինապարտների զորահավաքի մասին:
Եփրիմյանի խոսքերով՝ ուկրաինացի լրագրողները նկատել են Ruptly-ի լոգոտիպը նրա սարքավորումների վրա: Սկզբում նրանք լրագրողին հարցաքննել են սեփական ուժերով, իսկ հետո կանչել են անվտանգության ուժերի ներկայացուցիչների:
«Նրանք ինձ բազամթիվ հարցեր տվեցին և ուշադիր զննեցին իմ փաստաթղթերը: Նրանք չհավատացին, որ իմ ամերիկյան անձնագիրը իրական է»,- ասել է լրագրողը:
Բացի այդ, անվտանգության ծառայությունները պահանջել են իրենց հանձնել բոլոր նյութերը՝ հաղորդում է հեռուստաալիքը:
«Նրանք ջնջեցին իմ հարցաքննության ձայնագրությունը և վերադարձրին դատարկ կրիչները»,- ասել է Եփրիմյանը:











































