Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի ավագ և դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է այն մասին, թե երբ է ցանկանում ավարտել ֆուտբոլային կարիերան:
«Ես կխաղամ այնքան ժամանակ, քանի դեռ գիտակցությունս թույլ կտա, այլ ոչ թե միայն մարմինս: Միջազգային էլիտայում հանդես գալը հոգեբանորեն շատ բարդ է: Պրոֆեսիոնալ լինելը նշանակում է լինել մեծ ճնշման տակ, չնայած դա էլ ունի իր դրական կողմերը:
Ցանկությունս է մինչև 35-36 տարեկան խաղալ: Կլքե՞մ ակումբը, երբ կավարտվի «Ռեալ»-ի հետ պայմանագրիս ժամկետը: Այս պահի դրությամբ ասում եմ՝ ո՛չ: Եթե գնամ էլ, ապա կընտրեմ արտասահմանյան ակումբ, որը որևէ ուղղակի մրցակցություն «Ռեալ»-ի դեմ չի ունենա», – Կասիլյասի խոսքերն է մեջբերում AS-ը:
Նշենք, որ Իկեր Կասիլյասը հիմա ընդամենը 31 տարեկան է ու հանդիսանում է թե՛ «Ռեալ»-ի, թե՛ Իսպանիայի հավաքականի ավագն ու հիմնական դարպասապահը:






































