Հունաստանի ֆինանսների նախարար Յաննիս Ստուրնարասը հերքել է իր կառավարության 26 հազար եվրոյից բարձր շահույթի վրա 45% հարկ դնելու ծրագրերի մասին ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումները, որոնք քննադատության առիթ էին դարձել: Վարկատուների «եռյակ»-ի հետ հանդիպման ժամանակ քննարկվում էր շահույթի նոր եռաստիճան հարկումը, և այնտեղ, իրոք, 45%-ի մասին էր խոսվում, բացատրել է Ստուրնարասը հունական «Սքայ» հեռուստաալիքին:
Հունաստանի կառավարությունը մտադրված ուղղումներ է մտցրել հարկային համակարգում՝ հիմնվելով առաջատար երկրների փորձի վրա, ասել է նախարարը՝ նշելով, որ Հունաստանում սոցիալական ծախսերը եվրոգոտում միջինից բարձր են: 2013 թվականին լրացուցիչ տնտեսական միջոցներ չեն կիրառվի, եթե հնարավոր լինի դրված նպատակներին հասնել, և հնարավոր է 2014 թվականին որոշ կոշտ միջոցների դադարեցում, ասել է Ստուրնարասը: Նա խոստովանել է, որ «եռյակի հետ պայմանավորվածություն ունեն պետական սեկտորում աշխատողների կրճատման վերաբերյալ, այդ հարցը 2013 թվականին կվերանայվի»:
Ստուրնարասը նշել է նաև, որ հունական արժեթղթերի հետադարձ գնման հաջողությունից է կախված հաջորդ տրանշի հատկացումը, վերջնական որոշումը կընդունվի Եվրախմբի հաջորդ նիստի ժամանակ: Նախարաը նշել է, որ ծրագրում մասնակցությունը պարտադրական չէ, և չի խոսվում ապահովագրական ֆոնդերի «քաղաքական պատժամիջոցների» մասին, իրենք պետք է որոշեն, ցանկանում են մասնակցել այդ ծրագրին, թե ոչ:
Նախարարն ասել է, որ եթե Եվրախմբի հետ չհաջողվեր համաձայնության գալ, «Հունաստանը գումար պետք է այլ տեղ փնտրեր»: Այդ դեպքում երկիրը լուրջ խնդիրներ կունենար բանկերի, սննդի և դեղորայքի հետ կապված:











































