Այսօր Վարդավառի երկրորդ կիրակին է: Սկսվում են Հարության տոները: Այսօրվա խորհուրդը Ավետարանից քարոզելու խորհուրդն է և կրկին սիրո խորհուրդն է դրված: Եթե մենք ուզում ենք բնորոշել, թե ով է Աստված՝ նշում ենք Աստված սեր է:
Կարծես ամեն ինչ պարզ էր մեզ համար, և պետք է սերը համընդհանուր տիրեր և մեր ընտանիքներում, և մեր ընկերական շրջապատում, բայց, իհարկե, մենք այսօր աշխարհում տեսնում ենք ատելություն:









































