Փարիզի Շարլ դե Գոլ օդանավակայանում ոստիկանությունը շաբաթ օրը ձերբակալել է Թուրքիայից արտաքսված մի տղամարդու, որը կարող է կապված լինել ահաբեկչական խմբավորումների հետ՝ փոխանցում է France Presse-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:
Տղամարդը ձերբակալվել է բջջի հետաքննության գործով, որը Սիրիայում և Իրաքում աշխատելու համար ահաբեկիչներ է պատրաստում:
37-ամյա ձերբակալվածը ծնվել է ֆրանսիական Բուշ-դյու-Ռոնում, նրա արմատները Մարոկկոյից են: Ինչպես փոխանցում է գործակալությունը, ավելի վաղ նրան Թուրքիայից արտաքսել էին իշխանությունների որոշմամբ: Այժմ նա կալանքի տակ է:
Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնևը կառավարությանն է ներկայացրել մի օրինագիծ, որով արգելվում է արտասահման, մասնավորապես Սիրիա ֆրանսիացի ջիհադիստների ուղևորությունը՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:










































