ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը չորեքշաբթի օրը Եգիպտոսի իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել երկխոսություն սկսել, որպեսզի ելք գտնեն քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, գրում է Интерфакс-ը:
«Հուզումները, որոնց մենք այժմ հետևում ենք Եգիպտոսում, ցույց են տալիս, որ այնտեղ հարկավոր է երկխոսություն սկսել: Երկխոսությանը պետք է մասնակցեն երկու կողմերն էլ՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում:
Վերջին օրերին ընդդիմությունը Եգիպտոսում զանգվածային ցույցեր է անցկացնում նախագահ Մուհամմեդ Մուրսիի լիազորությունները ընդլայնելու դեմ:












































