Օգոստոսի 1-ին 33-ամյա Ալբան ուղևորվել է Սանտա Մոնիկայում գտնվող իր գրասենյակ: Նա սպիտակ տոպով էր, երկնագույն կիսաշրջազգեստով և այս սեզոնին շատ նորաձև՝ բոկոտիկներով: Նրա կերպարն ամբողջացրել են բաց գույնի պայուսակը և մի քանի թևնոցներ՝ գրում է Spletnik.ru-ն:
Նշենք, որ Ալբան շարունակում է ցուցադրել թեթև ալիքներով թափված մազերը: Դերասանուհու մատնահարդարումը չի կարելի ամառային անվանել՝ մուգ բալագույնը ավելի հարմար է տարվա սառը եղանակին: Ուշադրություն է գրավում նաև օգոստոս ամսվա համար բավականին ծանր դիմահարդարումը:












































