Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Այսօր պետք է միավորվել այս հանցավոր վարչախմբից ազատվելու խնդրի շուրջ. Վահագն Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ Վահագն  Մինասյանը:

– Արդեն մեկ տարի է անցել «Վճարում ենք 100 դրամ» ակցիայից, երբ տեղի ունեցավ հանրային կոնսոլիդացիա, և իշխանությունները ընկրկեցին: Շատերն ասում են, որ այն ժամանակ գրպանի խնդիր էր, դրա համար համախմբվեցին, մինչդեռ, օրինակ, էլեկտրաէնեգիայի կամ գազի սակագնի բարձրացման դեպքում կոնսոլիդացիա տեղի չունեցավ, չնայած կրկին առնչվում էր գրպանին: Ի՞նչն է խնդիրը:

– Չէի ասի՝ գրպանի խնդիր էր, շարժումը սպեցիֆիկ էր նրանով, որ ինքնաբուխ կոնսոլիդացիա էր, և բոլորն ակամա, նույնիսկ նրանք, ովքեր ակցիաներին երբևէ չէին մասնակցել և երբևէ պաստառ էլ չէին բռնել, միայն 100 դրամ վճարելով մասնակից էին դառնում շարժմանը:

Ինչ վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, մի քիչ հայկական մենթալիտետին բնորոշ երևույթ է, այդ պահին մեզ վրա չի երևում դա,և երևի թե ոչ բոլորը կարող են իրենց աշխատանքը թողնել և պայքարել սոցիալական արդարության համար կամ ապօրինի որոշումների դեմ: Այս իմաստով բոլորս միասին թերանում ենք, բայց սա է մեր իրականությունը:

Վերջերս Աֆրիկյանների տան համար պայքարը, կամ «Դ!եմ եմ» շարժումը, առհասարակ բոլոր շարժումները չեն ունենում  հաջողություններ: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Ինչ վերաբերում է «Դ!եմ եմ»-ին. «Վճարում ենք 100 դրամ»-ի շարժումը բաց էր բոլորի առաջ, և բոլորը որոշում կայացնող էին, «Դ!եմ եմ» շարժումն այս առումով մի փոքր տարբերվում է, որովհետև ոչ բոլորի առաջ է այն բաց, և գոյություն ունի խումբ, որը քննարկում է և որոշում՝ ինչ քայլեր պետք է արվեն: «100 դրամի» ժամանակ բոլորը որոշող էին, և սա շատ էական տարբերություն էր, բոլորն իրենց կամքով իրենց վրա պատասխանատվություն էին վերցնում ինչ-որ քայլ, ինչ-որ գործողություն անել, «Դ!եմ եմ»-ի դեպքում նման բան չկա: Այսինքն՝ եթե ես փորձեմ կենսաթոշակայինի դեմ պայքարել «Դ!եմ եմ» նախաձեռնության գծած սխեմայից դուրս, ես ակամա կհայտնվեմ իրենց սահմաններից դուրս: Շատ գործողություններ կան, որոնց հետ ես համաձայն չեմ եղել, կամ ավելի կոշտ պետք է արվեր, բայց ես հնարավորություն չեմ ունեցել քայլ անելու, քանի որ իրենց սահմաններից դուրս եմ եղել:

Աֆրիկյանների տան խնդիրը մի փոքր այլ է. Աֆրիկյանների շենքի պայքարի համար մոտիվացիան այլ էր, այսօր հանրությանը կարծես թե ավելի  քիչ է հետաքրքրում պատմամշակութային արժեք երևույթը, մարդիկ ավելի շատ մոտիվացված են սոցիալական խնդիրների դեմ պայքարելու, դրա համար կարծում եմ՝ Աֆրիկյանների տան համար պայքարը կոնսոլիդացիայի չհանգեցրեց: Ինչ վերաբերում է իմ ասելիքին և անելիքին Աֆրիկյանների շենքի հետ կապված՝ ես հանցավոր վարչախմբին իմ գործողություններով ցույց տվեցի, որ մենք միայն պաստառ բռնող և միայն իրավունքից խոսող չենք, մենք իրավունքի գերակայության սկզբունքով պատրաստ ենք նաև ավելի ռադիկալ քայլերի, մասնավորապես՝ շենք բարձրանալը: Հետագայում ավելի ռադիկալ փոփոխություններ կլինեն՝ բնականաբար բացառապես իրավունքի դաշտում:

Ի՞նչն է, ըստ Ձեզ, պատճառը, որ կոնսոլիդացիա տեղի չի ունենում:

 -Կարծում եմ՝ խնդիրները չեն կարողանում ըստ էության ձևակերպել մեծ կոնսոլիդացում ձեռք բերելու համար, այսինքն՝ տեղային խնդիրներով ենք զբաղված, և բոլոր նախաձեռնությունների մոտեցումները կարծես թե տարբեր են, նաև սկզբունքներն են տարբեր: Մենք չենք կարողանում մոտեցման ձևերի և սկզբունքների մեջ փոխզիջման գնալ, մենք չենք կարողանում ընդհանուր խնդիր ձևակերպել: Շատ նախաձեռնություններ կոնսոլիդացիան փորձում են գտնել գաղափարական հարթության մեջ: Կարծում եմ՝դա անհաջող մոտեցում է, որովհետև գաղափարական կոնսոլիդացիան բարդ երևույթ է, նույնիսկ անհնար: Այսօր խնդիր ունենք ազատվելու այս հանցավոր վարչախմբից, պետք է այդ խնդրի շուրջ միավորվենք, ոչ թե նժդեհական կամ ցեղակրոն լինելու: Չեմ ուզում որևէ մեկին փնովել, ամեն մեկն իր տեղն ունի, և կարծում եմ՝ամեն գաղափարախոսություն պարտադիր է,  համախմբում պետք է տեղի ունենա կոնկրետ խնդրի շուրջ: նախ պետք է հասկանալ՝ ինչ ենք ուզում, ամեն մեկս մեր մեջ գիտենք՝ինչ ենք ուզում, ինչպես ենք պատկերացնում՝ցավոք սրտի, բացակայում է: Այսինքն՝ մինչև բոլորս միասին չձևակերպենք՝ինչ ենք ուզում, չենք կարող խնդիր ձևակերպել:

 

Ավելին՝ տեսանյութում:  

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում