Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ու Ադրբեջանի սահմանապահներն այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Իրանի Արդեբիլ քաղաքում:
Պայմանագրով նախատեսվում է սահմանամերձ գոտիներում անցկացնել համատեղ զորավարժություններ: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:









































