Այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes G 500 մակնիշի 077 QQ 77 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի ՃՈ աշխատակիցները Մաշտոցի պողոտայում նկատում են, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարում է մայթով:
Տեսուչները կանգնեցնում են նշված ավտոմեքենան ստուգման նպատակով:
Պարզում են, որ ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ վարորդը Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանը ենթարկվում է բժշկական փորձաքննության և պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում:
Տ. Խաչատրյանը ոչ ավել ոչ պակաս Սյունիքի նախկին մարզպետ Լիցկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի որդին, ով գայի պլաշադկայում խոնարհ հարսի նման գլխիկոր ենթարկվում էր ՃՈ աշխատակիցների ցուցումներին:
Մանրամասները՝ shamshyan.com







































