Մոսկվայի Կուզնեցյան կամրջի վրա բացվել է Պաղպաղակի երկօրյա փառատոն: Ինչպես հաղորդել են մշակույթի մայրաքաղաքային վարչությունում՝ միջոցառումը կայանալու է «Երկրի լավագույն քաղաք» փառատոնի շրջանակներում:
Կազմակերպիչները հյուրերի համար ութ տոննա պաղպաղակ են նախապատրաստել: Տոնակատարության ժամանակ կներկայացվեն նաև հայտնի կերպարների տեսքով տարբեր պաղպաղակներ: Լավագույն խոհարարները վարպետության դասեր կանցկացնեն:
Փառատոնի երկրորդ օրը հյուրերի համար կընթանա «Սնունդի ու ժամանակակից խոհանոցի նկատմամբ գիտական մոտեցում» գործնական դասը: Ամենափոքրիկ հյուրերին սպասվում է անիմացիոն ծրագիր:











































