Չինաստանի Քունշան քաղաքի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 65 մարդ, ավելի քան 100-ը տուժել են: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան Kunshan Zhongrong Metal Products Co. Ltd գործարանի փայլեցման արտադրամասում: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառ կարող էին լինել բռնկվող նյութերը:
Համացանցում տեղադրված լուսանկարներում երևում են այրված մարմիններ, իսկ այրված հագուստներով մարդիկ նստած են գետնին: Նրանց թիկունքում հրդեհված գործարանից սև ծուխ է բարձրանում:
Դեպքի վայրում փրկարարներ ու բուժաշխատողներ են աշխատում: Հետաքննությունը պարզում է պայթյունի պատճառները:











































