Գերմանական Lufthansa ավիաընկերության ինքնաթիռները կթռչեն՝ շրջանցելով Իրաքի օդային տարածքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ներկա պահին Իրաքի վրայով թռչող Lufthansa-ի ինքնաթիռներին ոչինչ չի սպառնում:
«Այուամենայնիվ, որպես նախազգուշական միջոցառում ընկերությունը որոշել է դադարեցնել Իրաքի օդային տարածքով թռիչքները»,- հայտարարել են Lufthansa-ում:











































