Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը երկու աստիճանով բարձրացրել է Հունաստանի պետպարտատոմսերի վարկանիշը՝ հասցնելով Сaa3-ից Сaa1-ի: Վարկանիշային կանխատեսումը կայուն է: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով գործակալության հաղորդագրությանը:
Վարկանիշի բարձրացումը կապված է բյուջեի դեֆիցիտի կրճատման, ինչպես նաև ՀՆԱ-ի հանդեպ պետպարտքի գործակցի նվազման հետ:

Moody’s-ի տվյալներով՝ ՀՆԱ-ի հանդեպ Հունաստանի պետպարտքի հարաբերակցությունը կնվազի 2015-ին՝ այս տարի գրանցված 179 տոկոսանոց պիկի անցնելուց հետո:
Գործակալությունը նշում է, որ վարկանիշը հաշվի է առնում Հունաստանում քաղաքական անորոշության բարձր մակարդակը՝ ուշադրություն դարձնելով 2015-ի առաջին եռամսյակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մեծ հավանականությանը:








































