ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2013թ. հոկտեմբերին Բելառուսում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հայտարարությունը:
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկով ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2013թ. հոկտեմբերին»,- հաղորդել է Լեբեդևը:
Նա նաև նշել է, որ ՌԴ նախաձեռնությամբ որոշում է կայացվել երկարաձգել ԱՊՀ ներկայիս գործադիր քարտուղարի լիազորությունները մինչև 2016թ. վերջ:











































