ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Կիևին տնտեսական աջակցության ընդլայնման մասին: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:
Բայդենի խոսքերով` Ուկրաինային անմիջական տնտեսական աջակցության համար տվյալ պահին հատուկ խումբ է աշխատում: Նա նաև հայտարարել է, որ ԱՄՀ-ն այժմ քննարկում է Stand-by ծրագրով աջակցության երկրորդ տրանշի հատկացման հարցը:
Նշվում է նաև, որ, բացի տնտեսական և ֆինանսական աջակցությունից, ԱՄՆ-ը նախատեսում է աջակցել Ուկրաինային նաև այլ ոլորտներում:










































