Հայտնի կուբացի երաժիշտ Սիլվիո Ռոդրիգեսի մասին փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ Հավանայում երեքշաբթի երեկոյան բացվել է Նոր լատինամերիկյան ֆիլմերի 34-րդ փառատոնը:
Փառատոնին մասնակցում են Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Դոմինիկյան Հանրապետության, Պարագվայի, Չիլիի, Ուրուգվայի և այլ երկրների կինեմատոգրաֆները:
Կուբական կինեմատոգրաֆիանը ներկայացված է 11 ֆիլմերով:
«Կարլ Մարքսի» կինոթատրոնում բացման արարողությանը մասնակցել են հայտնի կուբական Los Van Van խումբը, արգենտինացի ճանաչված ռոք երաժիշտ Ֆիտո Պայեսը:
Կինոփառատոնի շրջանակներում տոնակատարություն կանցկացվի՝ նվիրված Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքի լույս տեսնելու 45-ամյակին և հեղինակին Նոբելյան մրցանակ շնորհելու 30-ամյակին:








































