Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին ժամանելու է Թուրքիա: Ակնկալվում է, որ Անկարայում Աբբասը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Բացի այդ, Աբբասը մասնակցելու է Թուրքիայում Պաղեստինի դեսպանատանը կազմակերպվելիք ընդունելությանը՝ կապված ՄԱԿ-ի կողմից Պաղեստինին դիտորդ պետության կարգավիճակ շնորհելու հետ:








































