ԱՄՆ-ում Stanford University Medical School-ի վիրաբույժները վիրահատությունների ժամանակ սկսել են Google Glass ակնոցներ օգտագործել, գրում է CNET-ը:
Google-ի ակնոցների միջոցով տեղի է ունենում վիրահատության առցանց հեռարձակում բժիշկ ուսանողներին ուսուցանելու համար:
Google-ի գործընկերոջ դերում հանդես է եկել CrowdOptic ընկերությունը, որը զբաղվում է հոսքային համացանցային հեռարձակումներով:






































