ԼՂՀ ՊԲ-ն տեսանյութ է տարածել, որտեղ ադրբեջանական կողմի հարձակման ժամանակ վիրավորված Նորայր Միքայելի Քամալյանը պատմում է, թե ինչպես է անզեն դիմագրավել ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել:
Հիշեցնենք, որ հուլիսի 31- ին հակառակորդը ձեռնարկել էր հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր:








































