«Ատլետիկո»-ն «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջարկ է արել` 25-ամյա ճապոնացի կիսապաշտպան Շինջի Կագավայի իրավունքների վարձակալության շուրջ:
Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ «կարմիր սատանաներ»-ի նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:
«Ատլետիկո»-ն ցանկանում է վարձակալել Կագավայի տրանսֆերը` հաջորդ մրցաշրջանում այն գնելու իրավունքով: Սակայն «Յունայթեդ»-ը մտադիր է վերադարձնել ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարած 16 մլն եվրոն:


































