Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսում գտնվող Խուզիստան նահանգում մեկնարկել են «Աշուրա» անունով զորավարժությունները, որի նպատակը ճգնաժամի ու պատերազմի պայմաններում օգնություն ցուցաբերելու գործողությունների մշակումն է:
Այս մասին զորավարժությունների բացման ժամանակ հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի շտաբի պետ, բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Պուրդաստանը: Վերջինիս խոսքերով՝ Գազայի ռազմական գործողությունների փորձն ի ցույց դրեց ապագա պատերազմների հնարավոր սցենարները.
«Մենք հուսով ենք, որ տվյալ զորավարժությունների ընթացքում կարող ենք պատրաստվել այդօրինակ պատերազմների: Զինված ուժերի հզորությունն ու մարտունակությունը գտնվում են բարձր մակարդակի վրա: Մեր մարտունակությունն ուղղված է սպառնալիքներին դիմակայելուն և արմատականորեն տարբերվում է նախկինից: Այս զորավարժությունները, որոնց ընթացքում օգտագործվելու են նորարարություններ, Իրանի համար բացում են նոր հեռանկարներ»:











































