Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով:
El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարության ուշադրությունը գրավել է փաստը, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բորուսիա»-ի հետ:
Այսպիսով՝ 2015թ. ամռանը նա կարող է թիմից հեռանալ 35 մլն եվրոյի դիմաց: Նման կետ կա ֆուտբոլիստի պայմանագրում:







































