Thursday, 02 07 2026
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Ջրվեժում դեռահաս դստեր աչքի առաջ մորը բռնաբարած նախկին ոստիկանը հիասթափված է ոստիկանությունից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Էդգար Վարագյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա արթիկցի, նախկին ոստիկան Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով և իսկական դանակով բռնություն է գործադրել, հարձակվել Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների դիմադրությունը կանխելու նպատակով Էդգարը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով, ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու հինգ հազար դոլար:

Վարագյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք:
Դրանով չբավարարվելով՝ Վարագյանը ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը մտցրել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկը, առանց հափշտակելու նպատակի տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Նա տուժողներին տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտ, բեռնախցիկից դուրս է բերել Քրիստինեին, նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ, հետո կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Այդքանից հետո, ըստ մեղադրանքի, Էդգար Վարագյանը անչափահաս աղջկան էլ է հանել մեքենայի բեռնախցից, մորն ու դստերը թողել է դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանին առաջադրված մեղադրանքների ցանկը երկար է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում շարունակում է ցուցմունք տալ ամբաստանյալ Էդգար Վարագյանը:

Նա մանրակրկիտ կերպով փորձում է այնպիսի պատմություն ներկայացնել, որում միակ հանցագործը… տուժող կինն է:

Ըստ Վարագյանի՝ այդ կինը ներկայումս սպառնում է իր ընտանիքին: Եթե նրա նկատմամբ պատկան մարմինները միջոցներ չձեռնարկեն, ինքը, կալանքի տակ գտնվելով, պատասխանատու չի լինի իր հետագա քայլերի համար:

Վարագյանի ու նրա հարազատների խոսքերով՝ նյութական խնդիրների մեջ գտնվող տուժողը փորձում է իրենցից միլիոններ պոկել կամ ձեռքներից վերցնել իրենց տունը՝ խոստանալով այդ դեպքում չբողոքել:

Միայն թե այսպիսի գործով տուժողի բողոքել-չբողոքելը այլևս նշանակություն չունի, նման գործարք առաջարկելը պարզապես իմաստ չունի…

Ըստ Վարագյանի սցենարի՝ տուժող կինը իրեն ու ընկերներին պարտք է մնացել իրենց կատարած շինարարական աշխատանքի գումարը:

Նա նյութական խնդիրներ է ունեցել նաև իր առանձնատան շինարարությունն իրականացնող կնոջ՝ Նունուֆարի հետ, նրա հետ դատական վիճաբանության մեջ է մինչև այժմ: Ահա այդ Նունուֆարին սպանելու առաջարկ է արել տուժողը՝ ասում է Էդգար Վարագյանը, սակայն ինքը նրան փորձել է համոզել, հետ պահել հանցավոր քայլերից…

Տուժողը, ըստ Վարագյանի առաջարկել է, որ ինքը զենք հայթայթի, հետո էլ փորձել է գայթակղել՝ միասին Ամերիկա մեկնելու խոստումով…

Վարագյանի պնդմամբ՝ այս գործը ամբողջությամբ սարքված է, իրեն փորձում են պատասխանատվության ենթարկել չարած բաների համար:

Իր նկատմամբ աննկարագրել բռնություններ են գործադրել նախաքննության ժամանակ, սպառնացել են գործ սարքել նաև իր հոր գլխին:

«Երեք օր ինձ պահել են առանց հացի, ջրի, նույնիսկ, կներեք, բայց պիտի ասեմ՝ առանց տուալետի… Ինձ ասին՝ քեզ տանում ենք «կզարան»…»,- պատմում էր ամբաստանյալը:

Նա հանդիպում է պահանջել Մարդու իրավունքների պաշտպանի հետ, բայց՝ անօգուտ:

Մի օր էլ ներկայացրել են մի կնոջ, ու Վարագյանը պարզել է, որ դա, ով սարսափ, հանրային պաշտպան է:

Նա, իհարկե, չի վստահել հանրային կոչվող պաշտպանին ու հրաժարվել է նրա ծառայություններից…

«Այ սենց հիասթափված եմ մեր համակարգից»,- ասում է նախկին ոստիկան Վարագյանը՝ նկատի ունենալով ոստիկանության համակարգը, որն իրեն ստորացրել է, գլխին գործ սարքել ու բռնություններ գործադրել իր նկատմամբ «ինչ-որ պարսիկ» անբարոյականի համար…

Տուժողի հասցեին ասված վիրավորական խոսքերի պատճառով նախագահողը նկատողություն արեց Վարագյանին:

Ամբաստանյալը շարունակեց նկարագրել իր նկատմամբ գործադրված բռնությունները. «Ինձ քաշում, գցում էին գետնին, հարվածներ էին հասցնում, ծեծում էին: Ես սկսեցի ցավից գոռալ, դա տեսան իմ ծնողները, որ կանգնած էին ոստիկանության բաժնի դռանը… Իմ գոռոցը հայրս լսում էր… Նրանք մոտիկացան պատուհանին, տեսան իմ վիճակը, լսեցին իմ գոռոցը… Աչքերս լցվում են…»:

Այստեղ ամբաստանյալը ինչ-որ նոպայի մեջ ընկավ, նա ինքնագլուխ փորձում էր դուրս գալ դահլիճից: Ուղեկցողները նրա առաջը կտրեցին, իր տեղը նստեցրին: Ամբաստանյալը կարծես կորցրել էր իրականության զգացողությունը, զայրույթի պոռթկման էր հասցրել ինքն իրեն՝ իր իսկ պատմություններով…

Նախագահողը կարճատև ընդմիջում հայտարարեց, որ ամբաստանյալն ուշքի գա:

Ընդմիջման ժամանակ տուժող կինը, որ վիրավորված էր ամբաստանյալի բառերից, ասաց, թե իրեն «պարսիկ» անվանող ամբաստանյալը հափշտակել է իր ոսկեղենը, որի մեջ եղել է իր մեծ մայրիկից հիշատակ մնացած մեդալիոնը: «Այդ մեդալիոնը իմ մեծ մայրս ջարդի ժամանակ թաղել, պահել էր, հետո էլ հանել ու ցանկացել է, որ սերնդե-սերունդ այն փոխանցվի մեր ընտանիքում…»:

Հափշտակված ոսկեղենը չի հայտնաբերվել: Հայտնաբերվել է տուժողի տնից հափշտակված հեռուստացույցը, որ ամբաստանյալը պահել էր ընկերոջ տանը: Հիմա էլ ասում է, թե հեռուստացույցը իրեն տվել է անձամբ տուժողը՝ ունեցած պարտքերի դիմաց…

«Ես նրան ոչինչ պարտք չեմ եղել: Նրա հետ իմ տանն աշխատած մարդկանցից մինչև հիմա ինձ հարցնում են՝ գործ չկա՞ իմ տանը, եթե պարտք լինեի՝ կհարցնեի՞ն…»:

Իսկ եթե ամբաստանյալը փորձում է իր արարքն արդարացնել իբր՝ պարտքերով, ապա դա մի՞թե արդարացում է՝ տարակուսում է տուժողը:

Տուժող կինն ասաց, որ իր կարծիքով՝ ամբաստանյալի դիտավորությունը եղել է իր երեխային առևանգելը: Իր նկատմամբ ամայի դաշտում բռնություն գործադրելուց հետո նա երեխային չի հանել մեքենայի բեռնախցից: Մեքենա է նստել ու շարժվել է: Ինքը, վտանգելով իր կյանքը, վազել է, հասել մեքենային, բեռնախցիկը բացել ու հանել է դստերը, ասել է՝ փախի: Այդ տարածքում մարդ է եղել, նրանից վախենալով՝ ամբաստանյալը հեռացել է, այլապես երեխային էլ հետն էր տանելու:

Ըստ տուժողի՝ ամբաստանյալը հիվանդ է, նրա արածը առողջ մարդու արարքներ չեն:

Ընդմիջումից հետո ամբաստանյալը փորձում էր միջնորդել, որ իրեն տրվեն առգրավված իր հագուստները, քանի որ… փոխնորդի շոր չունի:

«Ես կապ չունեմ էս հանցագործության հետ, իմ շորերն էլ կապ չունեն, խնդրում եմ՝ շորերս վերադարձնեք»:

Նախագահողն ասաց, որ նման հարցի դատարանը կարող է անդրադառնալ իրեղեն ապացույցների հետազոտումից հետո, եթե պարզ դառնա, որ առգրավված հագուստը ապացուցողական առումով ոչ մի դեր չունի…

Աշխատանքային օրվա ավարտի հետ կապված՝ ավարտվեց նաև այսօրվա նիստը:

Հաջորդ դատական նիստին ամբաստանյալը դեռ կարող է շարունակել իր ցուցմունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում