Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման ժամկետը կարող է կրճատվել մինչև երկու ամիս: Տեղեկությունների համաձայն` Լոզանայի արբիտրաժային դատարանը կարող է այդպիսի որոշում կայացնել:
Նշվում է, որ Ուրուգվայի հավաքականի կազմում 9-խաղյա որակազրկումը նույնպես կարող կորցնել ուժը:
Եթե CAS-ը նման որոշում կայացնի, ապա Սուարեսը կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության երրորդ տուրի` «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը:
.







































