Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը կքննարկի Ջեքսոն-Վեննիկի ուղղումը չեղյալ հայտարարելու և «Մագնիտսկու օրենքը» հաստատելու օրինագիծը: Այս մասին հաղորդվում է Սենատի կայքում:
Սենատորները մտադիր են օրինագիծը քննարկել տեղի ժամանակով ժամը 14:00-ին:
Սենատը կդիտարկի օրինագծի այն նույն տարբերակը, որն ավելի ավելի վաղ հաստատել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը: «Մագնիտսկու օրենք» անունը ստացած փաստաթուղթը պատրաստվել է՝ ի պատասխան Hermitage Capital հիմնադրամի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան, որը բացահայտել էր Ռուսաստանի բյուջեից 5.4 միլիարդ ռուբլու յուրացումները: Փաստաթուղթը պատժամիջոցներ է սահմանում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք կասկածվում են մարդու իրավունքները խախտելու մեջ:
«Մագնիտսկու օրենքը» քննարկվում է Ջեքսոն-Վեննիկի ուղղումը չեղյալ հայտարարելու փաթեթի հետ, որը սահմանափակում է առևտուրը Ռուսաստանի հետ:
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Մագնիտսկու օրենքը» կստորագրի մինչև 2012 թ. վերջը:











































