Իտալիայի հարավային շրջանները մոտ ժամանակներս կարող են լքվել մարդկանց կոմից։ Նաև այնտեղ կարող է ամբողջովին կասեցվել արդյուաբերական արտադրությունը, հաղորդում է Corriere del Mezzogiorno-ն՝ հղում անելով Svimez հետազոտական կենտրոնի զեկույցին։
Զեկույցի տվյալներով՝ Իտալիայի հարավային շրջանները «կարող են անապատի վերածվել» բնակիչների արտագաղթի բարձր մակարդակի պատճառով, նաև կանխատեսվում է շրջանում արդյունաբերական արտադրության դադարեցում։ Հարավի բնակիչներն աշխատանքի որոնումներում երկար տարիների ընթացքում մեկնում են երկրի հյուսիս, որտեղ լավ է զարգացած արդյունաբերությունը։ Սակայն, վերջին տարիներին իրավիճակն ավելի է ծանրացել, ասվում է հաշվետվությունում։
«Հինգ տարում բացարձակ աղքատության մեջ ապրող ընտանիքների թիվն ավելացել է երկուսուկես անգամ՝ 443 հազարից հասնելով 1 մլն 140 հազարի»,- ասվում է փաստաթղթում։ Svimez-ի ներկայացրած թվերը հաստատում են պետական վիճակագրության տվյալները։
Իտալիայի հարավի բնակիչների արտագաղթն արագացնող տնտեսական պատճառներից բացի, զեկույցը բերում է նաև բացասական բնապահանական գործոնները, մասնավորապես՝ Կամպանիա շրջանը երկար ժամանակ ծառայել է որպես ամբողջ Իտալիայի թունավոր մնացորդների անօրինական այրման վայր և այժմ համարվում է առողջության համար ամենառիսկային շրջանը։







































