Ավստրալացի սելեկցիոնիստները ստեղծել են արքայախնձորի նոր տեսակ, որը ստացել է «Ավստրալական տոն» անվանումը, տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Ինչպես պատմել է նախագծի մասնակիցներից մեկը ՝ Քվինսլենդ նահանգից գյուղատնտես-գիտնական Հարթ Սենևսկին, Ավստրալիայում պտղատու բույսերի նոր տեսակ ստեղծելու համար անհրաժեշտ է շուրջ 10 տարի:
Ներկայում նոր արքայախնձորը «գտնվում է արտադրության վերջնական փուլում», որի տարածման վրա աշխատում է Քվինսլենդի ագրոֆիրմաներից մեկը: Ինչպես սպասվում է, 2 տարի անց այն վաճառքի կհանվի:
Գյուղատնտեսի խոսքով՝ արքայախնձորը շատ դուր կգա ավստրալացիներին, քանի որ ունի «շատ քաղցր, հյութեղ ու քիչ թթվայնությամբ պտուղներ»:
Նա խոստովանել է, որ աշխատանքի անցնելիս իրենց առաջ խնդիր չեն դրել ստեղծել հենց կոկոսի համով արքայախնձոր, այլ «պարզապես ցանկացել են ստանալ քաղցր, բուրավետ պտուղ»:







































