Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Մոսկվան կորցնում է դաշնակիցներին. «Նեզավիսիմայա գազետա»

Մոլդովայի Հանրապետությունը գնահատում է Բելառուսի և Ղազաստանի որոշումը՝ չմիանալու պատժամիջոցներին, որոնք իր դեմ սահմանել է Ռուսաստանը: Այս մասին օրերս հայտարարել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով մոլդովացի նախարար Նատալյա Գերմանը Europa Libera-ի հետ հարցազրույցում:

Նա հայտնել է, որ Մոլդովայի ղեկավարության հետ առևտրային հարաբերությունների քննարկման համար սեպտեմբերին Քիշնև կայցելի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Քիշնևում հույս ունեն, որ Բելառուսը, ինչպես եղել է նաև նախկինում, կփրկի Մոլդովային՝ գնելով նրանից այն, ինչից հրաժարվել է Ռուսաստանը: Խոսքը մրգերի, պտուղ-բանջարեղենային պահածոների և գինու մասին է:

Մոսկվայի կողմից 2006-ին սահմանված գինու էմբարգոյից հետո Մինսկն արգելված ապրանքի գնումը կատարել է Մոլդովայի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում: Այսօր իրավիճակն այլ է. 2010 թվականից սկզբնավորվել է Մաքսային միությունը, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Միասնական տնտեսական տարածքում, ՄՄ կանոններով, ցանկացած այլ երկրից ապրանքները կարող են հայտնվել միայն միությունում կոնսենսուսի առկայության դեպքում:

Սակայն, ինչպես ցույց է տալիս Մոլդովայի օրինակը, կոնսենսուս Մաքսային միությունում չկա: Ռուսաստանի որոշմանն աջակցելու դաշնակիցների ցանկության բացակայությունը կասկածի տակ է դնում ռուսական իշխանությունների հաստատումն առ այն, թե Մաքսային միությունը կայացել է:

Օրինակը միակը չէ: Ապրիլին Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել էր 10 տարով հետաձգել Եվրասիական տնտեսական միության ձևավորումը, քանի որ կարծում է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը պատրաստ չեն դրան: Եվ դրանով հարվածի տակ է դրել Ռուսաստանի ևս մեկ ինտեգրացիոն գաղափար՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին: Լուկաշենկոն նշել է, որ քանի որ Մաքսային միության գործընկերները պատրաստ չեն չեղյալ հայտարարելու փոխադարձ առևտրում բացառումներն ու սահմանափակումները, նոր միավորման մասին խոսելու հարկ չկա: Նավթի մատակարարումների սահմանափակումները պետք է չեղյալ հայտարարվեին 2015-ից, սակայն Ռուսաստանը մտափոխվել է դրանցից հրաժարվելու հարցում:

Դժգոհություն ունի նաև Ղազախստանը: Երկրի ընդդիմությունը հանդես է գալիս Մաքսային միության դեմ: Ուկրաինան նախկինում հատարարել է, որ ՄՄ երկրների տնտեսությունների ցածր մրցունակությունը, ինչպես նաև նրանց կողմից ուղիղ ներդրումների չափազանց ցածր մասնաբաժինը հիմնավորում են, թե ինչու է Կիևը ձգտում դեպի Եվրամիություն: Մոլդովայի իշխանությունները պարզաբանում չեն արել, պարզապես հայտարարել են, որ ՄՄ չեն գնա:Այս տարի Մոլդովան ստորագրել և վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայագիրը: Ուկրաինան այն նույնպես ստորագրել է, սակայն դեռևս չի վավերացրել՝ գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Դեպի ԵՄ-ի ազդեցության գոտի Ուկրաինայի և Մոլդովայի փաստացի գնալուց հետո հասկանալի դարձավ, որ ինտեգրացիոն ասոցացիաները հետխորհդային տարածքում կա՛մ արդեն փլուզվել են, կա՛մ դրա եզրին են: Առաջին հերթին դա վերաբերում է ԱՊՀ-ին: Համագործակցությունից նախ հեռացավ Վրաստանը, այնուհետև՝ Ուկրաինան:

Պատրանքները վերջականապես փլուզվեցին Ուկրաինայի իրադարձություններից հետո: Դա առաջ է քաշել մոտակա արտերկրում Մոսկվայի քաղաքականության վերանայման անհրաժեշտության հարցը: Առանց դրա Ռուսաստանը ենթարկված է թշվառական մնալու ռիսկին այն տարածքում, որն ավանդաբար համարում էր իր ազդեցության գոտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում