Thursday, 25 06 2026
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
08:50
ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը
Լարսը բաց է

Ծառուկյանը կայացրել է որոշումը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին նա այսօր հայտնելու է Բրյուսելում Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:

Մեր մեկ այլ տեղեկության համաձայն մոտ մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ Ծառուկյանը վերջնականապես հայտնել է առաջադրվելու մասին իր կայացրած որոշման մասին:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 21-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց էր տվել ԲՀԿ-ական կայքերից մեկին, որտեղ հայտարարել է, թե արդեն իր որոշումը կայացրել է` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

«Բնականաբար, նման կարևորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին և հանպատրաստից: Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից, սա նաև օպտիմալ ժամանակահատված է` կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները լսելու համար»,- ասել էր նա:

Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում Գագիկ Ծառուկյանի կենսագրական տվյալներ բաժնում գրված է, որ վերջինս ծնվել է 1956թ. նոյեմբերի 25-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում:

1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996թ. բազկամարտի աշխարհի և 1998թ. Եվրոպայի չեմպիոն: 2004 թվականից` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:

1989-1990թթ. եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992թթ.` «Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն: 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր և կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն (Աբովյանի տարածաշրջան, գ. Առինջ): 1995-ից մի շարք ձեռնարկություններից (1996թ.՝ Աբովյանի «Կոտայք» գարեջրի, 1997թ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարաններ, Երևանի քիմիադեղագործական ֆիրմա, 1997-1998թթ.՝ կահույքի խանութների MEK ցանց, 1998թ.՝ «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերություն, «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիասնունդ» ձեռնարկություն, 1999-2002թթ.՝ «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանց, 2002թ.՝ «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, 2003թ.՝ Արարատի ցեմենտի գործարան) կազմված «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնի հիմնադիրն է:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 28 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի վեց երեխա:

Ուշագրավ է, որ Գագիկ Ծառուկյանն իր կենսագրությունն սկսում է 1989 թվականից, երբ արդեն 33 տարեկան էր: «Առաջին լրատվական»-ի տրամադրության տակ առկա են մի շարք ուշագրավ փաստաթղթեր, որոնք առաջիկայում կհրապարակվեն և լույս կսփռեն Գագիկ Ծառուկյանի երիտասարդ տարիների կյանքի և գործունեության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում