Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը և Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը ստեծում են հայկական ծագում ունեցող ֆրանսիացի պաշտոնատար անձանց ասոցիացիա: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Arménie թերթը:
Թերթի հետ զրույցում Փարաքյանը նշել է, որ ասոցիացիան նպատակ ունի ստեղծել լոբիստական ուժ, որպեսզի հայ համայնքը լսելի ձայն ունենա և անհրաժեշտության դեպքում կարողանա արձագանքել իր դեմ ուղղված հարձակումներին: Երկրորդ պատճառը, նրա խոսքով Հայաստանի համար ուժ և գործընկեր դառնալն է:
«Մեր նպատակներից մեկն էլ կլինի այն, որպեսզի օգնենք Ֆրանսիայի երիտասարդ հայերին առավելագույն կերպով իրենց ուժերը ներդնել քաղաքականության մեջ: Ասոցիացիան կարող է հովանավորել նրանց»,- ասել է նա:







































