Ամերիկացի կոնգրեսականներն աջակցել են բանաձևին, որը թույլ է տալիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պատասխանատվության ենթարկել առողջապահական համակարգի բարեփոխումների անցկացման ժամանակ լիազորությունների գերազանցման համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Այդ որոշման օգտին չորեքշաբթի կողմ են արտահայտվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 225 անդամներ, դեմ՝ 201-ը:
Ինչպես և սպասվում էր, օրինագծին աջակցել են հանրապետականները:
Հավանության արժանացված բանաձևը Ներկայացուցիչների պալատի փաստաբաններին թույլ է տալիս Օբամայի դեմ անհրաժեշտ իրավական փաստաթղթեր նախապատրաստել արդեն առաջիկա խորհրդարանական արձակուրդների ժամանակ, որոնք սկսվում են օգոստոսի 1-ից:









































