«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) Իտալիայում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում և հաճախ Իտալիա է մեկնում: Թերթի տեղեկություններով Համբարձումյանը կառուցապատման աշխատանքներն իրականացնում է իր քրոջ հետ համատեղ: Նշենք, որ նրա քրոջն է պատկանում «Laqoste» ֆիրմային խանութը:
Երեկ թերթը փորձեց տեղեկությունը ճշտել Համբարձումյանից, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր: Տեղեկացան, որ նա Իտալիայում է գտնվում: Այս փաստը ևս մեկ վկայություն է այն իրողության, որ Հայաստանից բիզնեսն արտագաղթում է, քանի որ ՀՀ-ում եկամտաբեր չէ աշխատելը: Եվ այդ «ուղտը չոքել է» նաև ՀՀԿ խմբակցության դռանը:











































