ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ուկրաինան սկսել է հեռանալ ժողովրդավարությունից:
ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունը շատ հարցեր է առաջացնում Վաշինգտոնում:
Հունվարի մեկից ԵԱՀԿ-ի նախագահությունը Իռլանդիայից կանցնի Ուկրաինային:
«Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ նախագահող երկրները մի քանի տարի առաջ են ընտրվում: Այդ պահին, եթե նույնիսկ կասկածներ են առաջանում, հույս կա, որ նախագահող երկրների նկատմամբ ուշադրությունը նրանց կստիպի հետևել կազմակերպության նպատակներին և իդեալներին», -նշել է դիվանագետը:
Նա նաև ասել է, որ Ուկրաինայում հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարությունից մեկ քայլ հետ էին՝ համեմատած նախորդ՝ նախագահական ընտրությունների հետ:
«Մենք շատ պարզ ենք հայտնել մեր անհանգստությունը ընտրական հետապնդումների և նախկին վարչապետ Տիմոշենկոյի ազատազրկման վերաբերյալ»,– ասել է դիվանագետը և հույս հայտնել, որ Ուկրաինան դեռ կվերադառնա ժողովրդավարական արժեքներին:











































