Բրիտանացի դերասան Էվան Մակ Գրեգորը «Ջիջիթալ սփայ» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Դիսնեյն առաջարկի իրեն նկարահանվել «Աստղային պատերազմներ»–ի 7-րդ մասում, ինքը պատրաստ է։
«Լուկասֆիլմ» ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ ֆիլմի այդ մասի սցենարիստը կլինի Մայքլ Արնդտը:
Այն բանից հետո, երբ «Ուոլթ Դիսնեյ»–ը գնեց «Լուկասֆիլմը», ընկերության ղեկավարները հայտարարեցին, որ կշարունակեն «Աստղային պատերազմներ»-ի 7-րդ մասի նկարահանումը, որը մեծ էկրաններին կցուցադրվի 2015 թ.:







































