Մեծ Բրիտանիայում կարող է ընդունվել օրենք, որը կվերացնի սեռական խտրականությունը գահը ժառանգելու հարցում, հաղորդում է BBC-ին:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է նման օրինագիծ մտցնել խորհրդարան:
Ներկայում Գահաժառանգության մասին ակտը, որը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից հաստատվել է 1701թ., թագավորական թագը ժառանգելու առաջնահերթ իրավունք է շնորհում արական սեռի ներկայացուցչին:
Կառավարության հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ հայտարավել է, որ արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը երեխայի են սպասում:
Ապագա օրենքի համաձայն` Ուիլյամի և Քեյթի առաջնեկը, նույնիսկ եթե աղջիկ լինի, լիիրավ տեղ կզբաղեցնի բրիտանական գահի ժառանգների շրջանում:









































